Artsakhpress

Քաղաքական

Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը չի քննարկվում։

Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

«Մեր օրակարգում նման հարց չկա։ Այդպիսի ճանապարհ չի եղել, հետևաբար վերականգնելու խնդիր էլ չկա։ Ընդհանրապես մենք քննարկում և կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի` հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում»,– նշեց Գրիգորյանը և հավելեց, որ առհասարակ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում։

Նա ընդգծեց, որ Հարավային երկաթգծի վերականգնման հարցը քննարկվում է, սակայն ճանապարհի մասին խոսք չկա։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների բացումը։

Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով երկաթուղու բացումը, մասնավորապես՝ Երևանի, Նախիջևանի, Մեղրիի, այնուհետև դեպի արևելք։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Search