Artsakhpress

Միջազգային

Սպիտակ տունն առայժմ չի կարող հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը

Ամերիկյան վարչակազմն առայժմ չի կարող հաստատել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու են Գլազգոյում:

Սպիտակ տունն առայժմ չի կարող հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը

Սպիտակ տունն առայժմ չի կարող հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին չորեքշաբթի հերթական ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել այս հայտարարությամբ, փոխանցում է tert.am-ը:

«Հիմա ես դեռ ոչինչ չեմ կարող հաստատել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բայդենն ու Էրդողանը նախատեսում են հանդիպել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում, որը կսկսվի Գլազգոյում հոկտեմբերի 31-ին:

Չորեքշաբթի Էրդողանը լրագրողներին ասել է, որ Գլազգոյում Բայդենի հետ իր առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search