Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը կասֆալտապատվի։
Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ավտոճանապարհի ասֆալտապատումը կավարտվի մինչև 2022թ.-ի հոկտեմբեր ամիսը։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները», - նշեց Մ. Դանիելյանը ։