Artsakhpress

Մշակույթ

«Ցավտ տանիմ, Արցախ». Ստեփանակերտում կայացել է երգիչ Անդրեի երգի տեսահոլովակի պրեմիերան

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում կայացել է Արցախի զավակ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեի «Ցավտ տանիմ, Արցախ» երգի  տեսահոլովակի պրեմիերան։

«Ցավտ տանիմ, Արցախ». Ստեփանակերտում կայացել է երգիչ Անդրեի երգի տեսահոլովակի պրեմիերան

«Ցավտ տանիմ, Արցախ». Ստեփանակերտում կայացել է երգիչ Անդրեի երգի տեսահոլովակի պրեմիերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց երգչի կողմից «Հայր մեր» երգի կատարմամբ, այնուհետև Ազատամարտիկների պուրակի ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակը։
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն նշեց, որ ստեղծագործությունը ծնվել է միանգամից։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Մի օր՝ գիշերվա ժամը 5-ին, արթնացա ու ուղեղիս մեջ «Ցավտ տանիմ, Արցախ»֊ն էր անընդհատ։ Այն ձայնագրեցի ու կապ հաստատեցի գործիքավորող Վահան Նահապետյանի հետ։ Նպատակ ունեի, որ նկարահանումները տեղի ունենան հենց Արցախում՝ Պատարայում, Ասկերանի պարիսպների մոտ, Ուլուբաբում, Դադիվանքում։ Իմ տեսահոլովակում հին ու նոր Արցախները բախվում են իրար։ Մեծ ուրախություն եմ ապրում, որ երգիս տեսահոլովակի պրեմիերան հենց իմ ծննդավայրում՝ Արցախում է կայանում։ Այսօր առավել քան երբևէ մենք բոլորս ունենք այսպիսի ջերմ հանդիպումների կարիք», - պատմել է Անդրեն և կոչ արել բոլոր հայերին գալ Արցախ, քանզի Արցախը համայն հայության տունն է, հայրենիքն ու հպարտությունը։
 
Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, ստեփանակերտցիներ։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search