ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում նոր ջրագիծ է կառուցվում:
Ծովատեղում նոր ջրագիծ է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծովատեղի համայնքապետ Սամվել Աբրահամյանը:
«Ամառային շրջանում ջրի խնդիր ունեինք: Խնդրի լուծման և գյուղում շրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար պետական բյուջեի հաշվին շրջաններում իրականացվող կապիտալ ներդրումների պետական ծրագրի շրջանակներում նոր ջրագիծ է կառուցվում: Աշխատանքները սկսվել են 10 օր առաջ, և, ըստ նախատեսվածի, կավարտվեն դեկտեմբեր ամսին»,- նշել է Ս. Աբրահամյանը: