Աջափնյակում լայն թափով ընթանում են նոր թաղամասի շինարարական աշխատանքները`«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Աջափնյակում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքերից, 240 բնակարաններով` 2, 3, 4 սենյականոց։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 37 800 մ/ք, իսկ ️կառուցապատման մակերեսը՝ 6 523 մ/ք։ Բարեկարգվող տարածքն ունի 31 277մ/ք մակերես»,֊ նշել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։ Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Արամե» ՍՊ և «Մեչտա» ԱԿ ընկերությունները։