ԱՀ Մարտունու շրջանի Մսմնա համայնքի դպրոցը վերանորոգվում է։
Մսմնայի դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մսմնայի համայնքապետ Արթուր Գրիգորյանը:
«Շինաշխատանքները սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ: Շենքը գտնվում էր վատթար վիճակում: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվել էր նաև տանիքը, շենքային պայմանները թույլ չէին տալիս դասապրոցեսն ըստ ծրագրի կազմակերպել: Դասասենյակները չէին լուսավորվում. այս պահին պատուհանների տեղադրման համար աշխատանքներ են տարվում»,- նշել է Ա. Գրիգորյանը:
Դպրոցի տնօրեն Դիանա Սահակյանի խոսքով՝ դպրոցում սովորում է 15 աշակերտ, 8-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: