Artsakhpress

Քաղաքական

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ պնդեց` սահմանների շուրջ անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բացառապես փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները և ցույց տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև:

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ պնդեց` սահմանների շուրջ անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ պնդեց` սահմանների շուրջ անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ըստ այդմ հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր տեսակի սարքավորումները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: Ընդ որում, դա ոչ թե պետք է լինի մեր հաշվին, այլ նրանք պետք է հեռանան: Արտահերթ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն առանց որևէ բացառության անօրինական են: Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ պատերազմի սպառնալիքի ներքո, առանց մասնագիտական աշխատանքի վերլուծությունների»,- շեշտեց Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծեց` սահմանազատման և սահմանագծման գործընթացի բացակայության պայմաններում հիմք չի ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ:
«Այստեղ անհարաժեշտ էր վերլուծել և ուսումնասիրել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը: Ունենք դեպքեր, երբ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը:  Միջազգային հստակ պահանջ է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության կանոններին և չեն ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- եզրափակեց Թաթոյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search