ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունն առցանց հանդիպում է անցկացրել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, ինչի վերաբերյալ համապատասխան թվիթերյան գրառում է արել:
«ԱՄՆ-ն պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար». Ֆրենք Փալոուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հանդիպել եմ Արցախի պետնախարարի հետ: Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն նաև պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար»,-tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է կոնգրեսականը։