Artsakhpress

Հասարակական

«Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը շարունակում է ծրագրերն Արցախում. գործունեության մասին պատմում է ներկայացուցիչը

«Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին իր աջակցությունն է ցուցաբերել արցախցի բազմաթիվ ընտանիքների և այսօր շարունակում է իր գործունեությունն իրականացնել Հանրապետության մի շարք համայնքներում:

«Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը շարունակում է ծրագրերն Արցախում. գործունեության մասին պատմում է ներկայացուցիչը

«Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը  շարունակում է ծրագրերն Արցախում. գործունեության մասին պատմում է ներկայացուցիչը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել և զրուցել է «Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանի հետ, ով ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացված և իրականացվելիք գործունեության մասին:

Մեզ հետ զրույցում Ա. Մարտիրոսյանն ասել է, որ հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին: Ի սկզբանե բաղկացած է եղել կամավորներից, այնուհետև վերափոխվել է իրավաբանական կառույցի: Եվ արդեն եկար տարիներ ի վեր գործում է՝ որպես կայուն կազմակերպություն:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմի հենց առաջին օրը մեր կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը գտնվում էր Հայաստանում, և անմիջապես, կամավոր հիմունքներով, շտաբ է բացել, որպեսզի օգնություն տրամադրենք արցախցիներին: Բաժանում էինք սնունդ, հիգիենայի և բժշկական պարագաներ, տաքացուցիչներ, վերմակներ, միայն 120 տ. հագուստ, 400 հատ մահճակալ, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ անկողիններ, որոնք անհրաժեշտ էին մեր վիրավոր տղաներին: Սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի կեսերը մոտ 40 000 բնակչի օգնություն է ցուցաբերվել: Այնուհետև 2021թ. մարտ ամսին իրականացրել ենք ակցիա, որի արդյունքում 25 տ. օգնություն ենք բերել Արցախ: Օգոստոս ամսին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի դպրոցականների համար բերել ենք գրենական պիտույքներ։ Լոգիստիկ փոխադրումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի աջակցությամբ: «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն արդեն չորրորդ անգամն է՝ մարդասիրական օգնություն է ցուցաբերում Արցախի տեղահանված բնակիչներին, որոնք հաստատվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի համայնքներում։ Այս անգամ հիմնադրամը՝ ի դեմս Նատալիա Ավիլովայի, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին ուղարկեց մեծահասակների և երեխաների խնամքի համար նախատեսված պարագաներ, մանկապարտեզների համար նախատեսված բժշկական և կենցաղային իրեր: Ընթացիկ տարվա մարտին մեր հերթական օգնության հետ մեկտեղ «Ռուսական հումանիտար առաքելություն» հասարակական կազմակերպությունը ևս մարդասիրական օգնություն ցուցաբերեց Արցախին։ Հասցեատերը Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական դպրոցն էր, որտեղ կայացած հանդիպման ժամանակ կազմակերպության ներկայացուցիչը խոստացել է գեղարվեստական ​​գրականություն ուղարկել դպրոցի համար, որպեսզի երեխաները կարողանան օգտվել ուսումնական նյութից՝ ծանոթանալով նաև ռուս դասականների ստեղծագործություններին։ «Ռուսական հումանիտար առաքելություն»֊ը կատարել է իր խոստումը. գրականությունը կնվիրաբերվի Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 ռուսական թեքմամբ դպրոցին»,- ներկայացրել է մեր զրուցակիցը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով հանդիպում են ունեցել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, ով ներկայացրել է Հանրապետությունում գործող այն մանկապարտեզների ցանկը, որոնց անհրաժեշտ է օգնություն տրամադրել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջիկայում նախատեսում ենք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի և «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի նյութատեխնիկական աջակցությամբ Ստեփանակերտի համար 1, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների մի շարք մանկապարտեզների տրամադրել կահույք, լվացքի մեքենաներ, խաղալիքներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մանկապարտեզներին: Մենք այդ ամենը գնում ենք Հայաստանից, որպեսզի նպաստենք նաև տնտեսությանը»,- նշել է Ա. Մարտիրոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը շնորհակալություն է հայտնել այն անձանց, ովքեր նպաստել են իրենց գործունեության անխափան իրականացմանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս ամբողջ ժամանակահատվածում մեզ օգնում ու առաջնորդում է Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ում հետ մինչ օրս համագործակցում ենք, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ ուղղորդում է կրթության ոլորտին օգնելու հարցում՝ սկսած մանկապարտեզներից, մինչև ավելի բարձր օղակներ»,- ընդգծել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search