ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի պետական մանկապարտեզը համալրվել է գույքով և տեխնիկայով։
Հաթերքի մանկապարտեզը գույք և տեխնիկա է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ում միջնորդությամբ էլ անհրաժեշտ պարագաները «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամը նվիրաբերել է մանկապարտեզին։
Ա. Սիմոնյանը հավելեց, որ նախատեսվում է կահավորել նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ և Մաղավուզ համայնքների միջնակարգ դպրոցները: