Artsakhpress

Հասարակական

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է «COVID-19»-ի դեմ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից՝ երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես «COVID-19»-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:
Նշենք, որ ԱՀ նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր «COVID-19»-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված:
Բնութագրությունը հասանալի չէ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ հոգ տանելով ինչպես անձնական, այնպես էլ հարազատների առողջության մասին։
Բնութագրությունը հասանալի չէ
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search