Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նոյեմբերի 9-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախաձեռնողների սահմանած օրակարգում մեկ հարց է՝ ընդունել հայտարարություն «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» (հիմնական զեկուցող՝ Ա Թովմասյան):