Artsakhpress

Հասարակական

Կորստի ցավը սրտում... Մի կնոջ պատմություն

58-ամյա Համեստ Սարգսյանն ապրում է ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում:

Կորստի ցավը սրտում... Մի կնոջ պատմություն

Կորստի ցավը սրտում... Մի կնոջ պատմություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 2020 թվականի Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի անմահացավ կրտսեր որդին՝ Վլադիմիր Կամոյի Սարգսյանը, ով օգոստոս ամսին ավարտել էր ժակետային զինծառայությունը. ծառայում էր Ջրականում:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որդիս մեկնեց առաջնագիծ: Վերջին անգամ նրա ձայնը լսել եմ սեպտեմբերի 29-ին, դրանից հետո այդպես էլ չկարողացա կապ հաստատել նրա հետ: Հոկտեմբերի 1-ին լուրը հասավ, որ զոհվել է Մարտունու 3֊րդ պաշտպանական շրջանի դիրքերում: Ասում էր՝ գյուղից չի հեռանալու. նրա բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին Արցախի հետ: Բայց այդպես էլ անկատար մնացին»,- «Արցախպրես»֊ի թղթակցին պատմել է Հ. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արդեն մի քանի տարի է՝ տիկին Համեստն անգամ տան մեջ տեղաշարժվելու խնդիր ունի: «Առողջությունս չի ներում,֊ասում է,֊ ոչ էլ տան պայմաններն են թույլ տալիս»։ Մեր զրուցակցի խոսքով՝ որդին նպատակ ուներ զորացրվելուց հետո տանը հարմարավետ պայմաններ ստեղծել՝ տկարացած մոր հոգսն ինչ֊որ կերպ փարատելու համար. չհասցրեց: Տիկին Համեստն, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում։ Համոզված է՝ որևէ մեկն անպայման կշարունակի որդու գործը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search