Artsakhpress

Քաղաքական

ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակը

Արցախում խաղաղ բնակչի սպանությունը, որը կատարվել է Շուշիի մոտակայքում, ադրբեջանցի զինվորականի կողմից՝ ահաբեկչություն է։

ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակը

ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում ասել է ռուս լրագրողներին, հաղորդում է armeniasputnik.am-ը։
Նա ընդգծել է, որ այդ գործողությունները ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ նպատակ ունեն։ Սպանված եւ վիրավորում ստացած քաղաքացիները ջրատարներն էին վերանորոգում ռուս խաղաղապահների համար, երբ նրանց է մոտեցել ադրբեջանցին ու կրակ բացել նրանց ուղղությամբ։ 
«Սա իսկական ահաբեկչություն է։ Ավելին, Արցախում միշտ ադրբեջանական կողմից նմանատիպ գործողություններ սպասում են։ Հնարավոր են նոր հարձակումներ մարդկանց վրա, այդ թվում եւ պետական գործիչների։ Սա ատելության դրսեւորում է հայ ազգի նկատմամբ, սա պետական քաղաքականություն է, ազգայնամոլություն»,- ասել է ԱԳ նախարարը։
Բաբայանը նշում է, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին վախեցնել, որպեսզի նրանք հեռանան, իսկ վերադառնալ պատրաստվողներն էլ`մտափոխվեն։ Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է կանխել Արցախի վերականգնման գործընթացում արվող ներդրումները։ «Ադրբեջանցիները հասկանում են, որ քանի դեռ այստեղ է գտնվում ռուսական խաղաղապահ զորախումբը, լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ հարձակումը Արցախի վրա կնշանակի հարձակում ռուսական զորակազմի, Ռուսաստանի վրա։ Նրանք հասկանում են, որ քանի դեռ կա Արցախը, կլինի նաեւ կայունություն Կովկասում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում եւ այլ տարածաշրջաններում։ Նրանք ուզում են, որ չլինի հայկական Արցախ, որ Ռուսաստանը հեռանա այստեղից։ Ինչպե՞ս դա անել, եթե ոչ նման գործողություններով»,- հավելել է Բաբայանը։
Շուշիի ահաբեկչությունը, ԱԳ նախարարի կարծիքով, նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման նպատակ է հետապնդում։ Յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում որոշ խմբեր դա օգտագործում են որպես հակառուսական քարոզչության առիթ՝ ՌԴ-ի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը փոխելու համար։ Ընդգծում է` անհասկանալի է, թե ինչու են այդ նույն ուժերն ու կառույցները Հայաստանում լռում, երբ Բաքվում որոշ երկրների դեսպաններ այցելում են ադրբեջանական զորքերի կողմից գրավված Արցախի տարածքներ: Բաբայանը նման դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրենք նման «պատվեր» չեն ստանում։
Անդրադառնալով խաղաղապահ առաքելության դերին ու գործառույթներին՝ նախարարը նշել է, որ ի սկզբանե զորակազմ տեղակայելիս հիմնական խնդիրը եղել է հարցի խաղաղ կարգավորումը, այլ ոչ թե ռազմական գործողություններին, փոխհրաձգություններին ներգրավումը: Վստահեցնում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ հասկանում են դա եւ ռուս զինվորականներին սադրելու գործողություններ են ձեռնարկում։ Եթե խաղաղապահները կրակ բացեն, ապա դա փաստացի հակամարտության սկիզբ կլինի։
Այնուամենայնիվ, Բաբայանը ենթադրում է, որ նման մեխանիզմը վաղ թե ուշ վերանայվելու է։ Նախարարը չի բացառում ապագայում ադրբեջանական զինուժի կողմից բացահայտ հարձակումը։ Այժմ ռուս զինվորականների ներկայությունը սթափեցնող ազդեցություն է թողնում, բայց խաղաղապահների ներկայիս 5-ամյա ժամկետի վերջում ադրբեջանական կողմը կարող է սկսել իրեն ավելի ագրեսիվ պահել։ Նման պայմաններում ռուս զինվորականները հաստատ պետք է համարժեք գործողությունների դիմեն։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը սկզբում հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 8-ին կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, եւս 3 վիրավորվել է: Միջադեպի պահին քաղաքացիները վերանորոգել են ջրատարը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է արցախյան տարածք։ Ցանկանալով վախեցնել տեղի բնակիչներին, խուճապ սերմանել նրանց մեջ, նա մի քանի կրակոց է արձակել ջրատարը վերանորոգող քաղաքացիների ուղղությամբ։ 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search