Artsakhpress

Հասարակական

«Վարդենի»-ն հայրենի դրախտավայրի ծաղիկների միջոցով ի ցույց է դնում արցախյանը. հիմնադիր

«Վարդենի» արցախյան բրենդի հիմնադիր Վարդիկ Սարգսյանը ի սկզբանե որոշել էր, որ բրենդի անվանումը պետք է լինի հայկական։ Եվ այն համադրեց իր անվան հետ:

«Վարդենի»-ն հայրենի դրախտավայրի ծաղիկների միջոցով ի ցույց է դնում արցախյանը. հիմնադիր

«Վարդենի»-ն հայրենի դրախտավայրի ծաղիկների միջոցով ի ցույց է դնում արցախյանը. հիմնադիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վարդիկը պատմեց, որ պարտադրված պատերազմը նրան ստիպեց իրագործել վաղուց ունեցած գաղափարները։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Հասկացա, որ եկել է արցախյանը ներկայացնելու իմ հերթը, և հայրենի դրախտավայրի ծաղիկների միջոցով ի ցույց դրեցի արցախյանը։ Այս ամբողջ ընթացքում իմ կողքին են եղել ընտանիքս, ընկերներս և իմ բարին կամեցող մարդիկ. պատերազմից հետո «Արցախյան ծաղկաթեյ և արցախյան բարիքներ»-ի անձնակազմը ինձ տրամադրեց Դիզակ աշխարհից փնջած անմոռուկները, որոնք ևս իմ ձեռագործ աշխատանքների անզուգական մասը դարձան», - ասում է Վարդիկը։
Մեր զրուցակցի խոսքով՝ արտադրանքը պահանջված է հատկապես այն մարդկանց համար, ովքեր արտասահմանյանի փոխարեն ընտրում են տեղականը՝ դրանով իսկ նպաստելով հայկականի զարգացմանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Գործը սկսելուց առաջ ուսումնասիրեցի շուկան։ Նկատելի է, որ պատերազմից հետո մարդիկ նախապատվությունը տալիս են հայկական արտադրանքին։ Մեր տեսականին գնալով ընդլայնվում է։ Հիմնականում զարդեր՝ վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր, բրոշներ և այլ պարագաներ եմ պատրաստում։ Բայց եղածով չեմ սահմանափակվում. «Վարդենի»-ն ունի նոր արտադրանք՝ էպոքսիդային խեժով պատրաստված պայուսակներ և սպասք, ինչը նորույթ է արցախյան շուկայում», - նշեց նա և հավելեց, որ տեսականին ներկայացված է օնլայն հարթակում, իսկ վաճառքն իրականացվում է փոստով կամ առձեռն եղանակով։ Ունեն հաճախորդներ ոչ միայն Արցախից և ՀՀ-ից, այլև արտերկրից։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search