Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում:

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Կենտրոնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը իր խոսքում ընդգծել է Արցախի ժողովրդի դեմ կատարված ու կատարվող ադրբեջանական հանցագործությունների վրա միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով կենտրոնի կողմից սկսած փաստահավաք գործունեությունը: Նա նաև կարևորել է հակամարտության արդար ու արագ կարգավորումը՝ որպես տարածաշրջանի տևական խաղաղության հիմնաքար:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների հիմնական տեսակներն ու որոշ օրինակներ՝ շեշտադրելով, որ Արցախի բնակչության իրավունքների մի շարք խախտումներ կրում են շարունակական բնույթ: Նա հատուկ ընդգծել է նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում տեղի ունեցած դաժան հանցագործությունը, որի հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել երեք քաղաքացիական անձ:
Պետնախարարը նշել է Արցախի միջազգային ընդգրկվածության կարևորությունը հակամարտության կարգավորման ու արցախցիների իրավունքների պաշտպանության գործում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search