Artsakhpress

Հասարակական

Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր... Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Նաիրուհի Ալավերդյանին

Այսօր՝ նոյեմբերի 12֊ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ճեմասրահում վերջին հրաժեշտն են տվել ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանին:

Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր... Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Նաիրուհի Ալավերդյանին

Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր...
Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Նաիրուհի Ալավերդյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա էին ժողովրդական արտիստուհու արվեստի երկրպագուները, հարազատները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պետական այրեր, քաղաքացիներ :

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Նաիրուհի Ալավերդյանն իր նշանակալի ավանդն ունի մեր մշակույթի և երգարվեստի զարգացման գործում: «Նա ազգային մշակութային արժեքները փոխանցող արվեստագետ էր, որևէ բան նրա մեջ խամրած, գունազրկված չէր, շարունակում էր մնալ կենսունակ, կենսախինդ, միայն ժպիտով էր ընդունում ու ճանապարհում մարդկանց։ Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև՝ զորամասեր: Երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձություններին դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար», - նշեց Լ. Ղարախանյանը:Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՇառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի համոզմամբ՝ չի մոռացվի և՛ սովետական շրջանի, և՛ պատերազմից հետո նորից իր երկրորդ կենսունակությունը ձեռք բերած, էլ ավելի հայեցի հայուհի Նաիրուհու կերպարը: «Նաիրուհի Ալավերդյանին հիշում եմ մանկուց, ինչպես ասում են, աչքս բացել եմ՝ նրա ձայնը ականջներումս։ Նա եղել է մեր մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, և ես առնվազն 10 տարի նրա հետ աշխատել եմ։ 80-ամյա տարիքում էլ երգչուհին պահպանել էր իր ներքին ու արտաքին հմայքը. լավ արտիստուհի, խորը հոգու և ուժեղ կամքի տեր անձնավորություն էր: Անընդհատ ցանկանում էր իր հսկա ժառանգությունը, փորձը փոխանցել երիտասարդ սերնդին: Նա մեր մշակութային պատմության մեջ յուրահատուկ էջ էր։ Աստված հոգին լուսավորի»,- ասաց Ա. Հովսեփյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, Արցախի ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մեջ Նաիրուհի Ալավերդյանը որպես կենդանի կերպար է մնացել: «Նա հոյակապ անձնավորություն էր, միշտ զբաղվել է նվիրական գործով՝ ի փառս հայ ժողովրդի երաժշտարվեստի։ Մարդու գործն է միշտ անմահ, և մենք կարող ենք մխիթարվել այն բանով, որ Նաիրուհի Ալավերդյանը ստեղծագործություններ է թողել սերունդների համար, ովքեր կներկայացնեն նրա մեծ արվեստը», - նշեց Գ. Մուրադյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Բանաստեղծուհի, «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ծովինար Բաղդասարյանի խոսքով՝ Նաիրուհու ձայնը հիմա ևս հնչում է, որովհետև սոխակի ձայնը չի դադարի հնչել:

«Նրա հանդեպ ժողովրդի սերը հավերժ կմնա:

Նա մեր կազմակերպության անդամ էր, մենք նրանով պարծենում ու հիանում էինք: Նրա մասին այնքան շատ բան կա ասելու:

Սիրտս մեծ ցավ է ապրում կորստից», - ասաց Ծ. Բաղդասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search