Հայ կրթական հիմնարկության միջոցներով Շուշիի տեխնոլոգիական համալսարանում համակարգչային տեխնիկայով կահավորվել են լսարաններ, բացվել է համակարգչային կենտրոն:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը համալրվել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լրատվական բաժնից:
Աղբյուրը նշում է՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և հայ կրթական հիմնարկության համատեղ ջանքերով ևս մեկ քայլ կատարվեց դեպի որակյալ ու նպատակային ուսումնառություն: Բարեգործական ծրագրի շրջանակում կահավորվել է նաև գրադարանը, իսկ աշխատակիցները ստացել են դյուրակիր համակարգիչներ։ Բուհի ռեկտորատը՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Նվեր Միքայելյանի, երախտագիտություն է հայտնում հիմնարկությանն՝ այս դժվար իրավիճակում Շուշիի տեխնոլոգիականի կողքին լինելու համար:
Համալսարանականները վստահ են, որ ժամանակակից հնարավորություններով զինված լսարաններում այսուհետև կրթական գործընթացը կիրականացվի ավելի արդյունավետ։