Artsakhpress

Հասարակական

«Կարդա ու խաղա Վաղուհասում». համայնքի զարգացման համար ծրագրեր են մեկնարկել

Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի բնակիչները պատերազմից հետո շարունակում են հայրենիքում կերտել իրենց ապագան՝ փորձելով ուղիներ որոնել առկա խնդիրների լուծման համար:

«Կարդա ու խաղա Վաղուհասում». համայնքի զարգացման համար ծրագրեր են մեկնարկել

«Կարդա ու խաղա Վաղուհասում». համայնքի զարգացման համար ծրագրեր են մեկնարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներհամայնքային կյանքի զարգացմանն են միտված գրադարանի վերաբացման ու խաղահրապարակի կառուցման ծրագրերը։

«Արցախպրես»-ի թղթակիցը նախատեսվող աշխատանքների մասին զրուցել է «Կարդա ու խաղա Վաղուհասում» նախագծի հեղինակ, Վաղուհասի դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախագծի ու ծրագրի մեկնարկը տրվել է նոյեմբերի 9-ից: Այս ծրագրի հիմնական նպատակն է վաղ տարիքից ընթերցանության խրախուսումը, կրթությանը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցմանը նպաստելը, որի արդյունքում կունենաք կրթված, խելացի, հասուն, գրքասեր ժամանակակից հասարակություն, ստեղծված մտավոր ժամանցի կենտրոն և ընթերցողների համար առավել հարմարավետ միջավայր: Համայնքային գրադարանները պետք է հիմնադրված լինեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն քանի որ համայնքում չկա գրադարան, մենք, տեղական ինքնակառավարման մարմիններից թույլտվություն վերցնելով, որոշեցինք մեր ստեղծած գրադարանը կոչել համայնքային գրադարան: Աշխարհն արագորեն փոփոխվում է, և մատաղ սերնդին շահագրգռելու համար կարևոր է նաև ընթերցանության համար ընտրված միջավայրը։ Մեթոդներից մեկն էլ մենք որոշեցինք ընտրել համայնքային ընթերցանությունը, որն իր շուրջ կհամախմբի սովորողներին»,- ներկայացրել է Ն. Բալայանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ գրադարանն ապահովում է գրավոր ժառանգության երկարաժամկետ պահպանություն և մատչելիություն:

Ըստ նրա` համայնքի 700 բնակիչներից 650-ը գրադարանի պոտենցիալ այցելուներն են։ Ն. Բալայանի խոսքով՝ երբ դպրոցի աշակերտներն ուսումնասիրում էին համայնքի հնարավորությունները, նկատեցին, որ գյուղի ակումբին կից շինությունը որևէ նպատակի չի ծառայում: Եվ մտածեցին, որ կարող են այդ շինությունը վերանորոգել և օգտագործել` որպես գրադարան: Համայնքի ղեկավարին դիմելու և իրենց նախագիծը ներկայացնելու արդյունքում ստացան շինությունն օգտագործելու իրավունք։

Բնութագրությունը հասանալի չէ

«Համայնքային գրադարան ունենալու համար կարևոր խնդիրներից մեկը դարձավ գրքեր ձեռք բերելը։ Եվ որոշեցինք գրքահավաք կազմակերպել: Անհրաժեշտ է գրադարանի համար հավաքագրել գեղարվեստական, մանկական, պատկերազարդ, տեղեկատվական գրքեր կամ ձեռնարկներ բառարաններ, հանրագիտարաններ, պատմավեպեր, արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ(հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) և այլն: Արդեն 700-ից ավելի գրքեր ունենք հավաքած: Ամեն օր տարբեր մարդկանցից զանգեր, նամակներ ենք ստանում. նրանք ցանկանում են գրքեր նվիրել: Ակնկալում ենք, որ մեզ կօգնեն, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք տարբեր հարթակներում տարածել և ներկայացնել, որ գյուղում գրադարան ունենալու համար նախաձեռնել ենք գրքահավաք: Ակնկալում ենք բարի մարդկանց պատրաստակամությունն ու աջակցությունը»,- մանրամասնել է մեր զրուցակիցը և հույս հայտնել, որ ժամանակակից գրողները նույնպես կցանկանան իրենց գրքերից նվիրել Վաղուհասի համայնքային գրադարանին:

Բնութագրությունը հասանալի չէ

Նախաձեռնության իրականացման համար վաղուհասցիները նաև դրամահավաք են կազմակերպել։

Ըստ նախաձեռնող խմբի կատարած հաշվարկների` եթե 4000 մարդ միանա ծրագրին և յուրաքանչյուրը նվիրաբերի 2000-ական դրամ, ապա այն կյանքի կկոչվի։ Ծրագիրը ներկայացված է reArmenia հարթակում: Ցանկացողները նախագծին կարող են ծանոթանալ հղմամբ «Գրքարշավին» կարող են միանալ հղմամբ։ Շարունակվող դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են անցնել reArmenia-ի համագործակցության և դրամահավաքի հարթակ ։ Իսկ «Կարդա ու խաղա Վաղուհասում» նախագծի և «Գրքարշավ» նախաձեռնության ընթացքին կարող եք հետևել ֆեյսբուքյան հետևյալ էջում:


     

Քաղաքական

Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար․ Սահիբա Գաֆարովա

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպիեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախահայության հետ կապված հարցեր

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է. յուրաքանչյուր պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ կա համաձայնագիր. Շոյգու

ՌԻԱ Նովոստի. Հայաստանը Ռուսաստան վիսկի ներմուծողների առաջին հնգյակում է

Search