Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը:

Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտնել Է ՀՀ ԱԳՆ-ն։
«Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ 
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։
Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search