Ռուսաստանը շարունակելու է միջնորդական ջանքերը՝ կարգավորելու հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացումը հնարավոր է համարում եռակողմ պայմանավորվածության կյանքի կոչմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԼրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ամեն դեպքում կարծում ենք, որ իրադրության կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է: Եվ մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտականություններին, ինչը երաշխիք կդառնա, որ նմանօրինակ միջադեպերը չկրկնվեն»,- ասել է Պեսկովը: