Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով առաջին երեխան է ծնվել։
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով առաջին երեխան է ծնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ Կառավարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը և ժողովրդագրական աճին:
Ըստ աղբյուրի՝ վերջին ութ ամիսների ընթացքում արտամարմնային բեղմնավորման է ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն:
Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:
Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:
Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժիշկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները: