Ավարտին են մոտենում Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում իրականացվող բարեկարգման, ներքին հարդարման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բերդ» ՍՊԸ-ն, իսկ նախագծողը «Վեմ» ՍՊԸ-ն է։
ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բերդ» ՍՊ ընկերության աշխղեկ Վահրամ Ծատրյանը։
«Ներկա դրությամբ ընթացքի մեջ է շենքի բակի մայթերի սալապատման գործընթացը։ Սալապատվել է ավելի քան 1500 մ/ք տարածք։
Վերանորոգման ֆինանսավորումն իրականացրել են ԱՀ կառավարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Թրփանջյան» բարեգործական հիմնադրամը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը»,- ընդգծել է նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ շուտով կսկսվեն շենքի` համացանցով ապահովման, ընդհանուր լուսավորության, կահավորման աշխատանքները։