Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության շրջաններում իրականացվում են անասնաշենքերի բարեկարգման աշխատանքներ

«Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման» ծրագրի շրջանակում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն ընդունել և հաստատել է 24 հայտ, որոնք վերաբերում են անասնաշենքերի կառուցմանը, վերակառուցմանն ու վերանորոգմանը:

Հանրապետության շրջաններում իրականացվում են անասնաշենքերի բարեկարգման աշխատանքներ

Հանրապետության շրջաններում իրականացվում են անասնաշենքերի բարեկարգման աշխատանքներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Նոյեմբերի 19-ին և 22-ին ԱՀ ԷԳՆ ներկայացուցիչները` նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ, իրականացրել են Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում՝ 2 և Խնապատ համայնքում՝ 1 անասնաշենքերի կառուցման, ինչպես նաև Մարտունու շրջանի Աշան համայնքում 1 անասնաշենքի վերանորոգման աշխատանքների դիտարկում-ընդունում», - նշեց Գ. Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէՏիգրան Առստամյանի խոսքով՝ մինչև տարեվերջ պետք է ավարտին հասցվեն ևս 18 անասնաշենքերի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ, որոնք նույնպես կառույցի կողմից կդիտարկվեն համապատասխան կարգով: «Դրական եզրակացություն ստանալուց հետո կմեկնարկի ծրագրով նախատեսված սուբսիդավորման գործընթացը»,- պարզաբանել է Տ. Առստամյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search