Նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել:
Արցախում կորոնավիրուսով վարակման 83 նոր դեպք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին « Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր:
Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում` երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21847 քաղաքացու հետազոտություն, որից 3636-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի « COVID-19»-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով շրջապատի մարդկանց առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00 — 17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։