Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, որպես Միության շուկայի անդամ, կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում։
Դեսպան. Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երեւանում «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ելույթում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրին, փոխանցում է news.am-ը։
Ըստ նրա՝ Հայաստանն այս տեսանկյունից մեծ ներուժ ունի. «Իրանը, հաշվի առնելով իր ներուժն ու կարողությունները, քայլեր է ձեռնարկում, օրենսդրական փոփոխություններ է իրականացնում ապրանքների արտահանման ազատականացման ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են շահել համագործակցության մակարդակի բարձրացումից»,- ասաց դեսպանը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը։