Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր են անում. ԱԱԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: