Artsakhpress

Հասարակական

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արցախի Հանրապետությունում գործող ԱՀ «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն», «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն», «Արցախի պահեստազորի սպաների միություն», ԱՀ «Փախստականների միություն», «Շուշիի բռնի տեղահանված հայ ազգաբնակչություն», «Հադրութի դեօկուպացիա», «Միացյալ Հայաստան» հայրենասիրական, «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի հասարակական կազմակերպությունները, հիմք ընդունելով 2020թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անորոշ իրավիճակը, անվտանգության և սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա բազում խնդիրները, բնակչության արտագաղթի աճի վերահաս վտանգը, նպատակ ունեն արդյունավետ և իրատեսական դարձնել հանրային վերահսկողության ազդեցությունը պետական կառավարման համակարգի մարմինների և իշխանության ներկայացուցիչների գործունեության նկատմամբ, իրական մասնակցություն ունենալ իրավական դաշտի կատարելագործմանը, համատեղ արդյունավետ գործունեությամբ հույս, հավատ և վստահություն ներշնչել ազգաբնակչությանը և կանխել արտագաղթը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համաձայնագրի բոլոր կետերը երկար ժամանակ համաձայնեցվում էին հասարակական կազմակերպությունների միջև, որոնք ներկայացնում են մեր հասարակության ամենախոցելի շերտը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք համատեղ ջանքերով փորձելու ենք հասարակության ամենախոցելի շերտի մարդկանց շահերը պաշտպանել: Մինչ 44-օրյա պատերազմը արցախցիները շատ համբերատար են եղել, և որևէ անարդարության դեմ հստակ ու միասնական պայքար չեն իրականացրել, ինչը, իմ կարծիքով, բերել է այսօրվա մեր պարտությանը: Մեր խնդիրն է հասարակության մեջ արթնացնել հույս ու հավատ: Յուրաքանչյուր պետական պաշտոն ժողովրդին ծառայելու համար է: Այն պաշտոնյաները, ովքեր խուսափելու են ժողովրդին ծառայելու այդ պարտականությունից, խնդիր են ունենալու մեզ հետ: Վերջիվերջո, Արցախն այս իրավիճակից պետք է դուրս բերենք»,- ընդգծել է Ա. Ասրյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների գործունեությունը լինելու է թափանցիկ և ուղղված է լինելու երկրի բարօրությանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր կողմից իրականացված ցանկացած գործունեություն լինելու է հանրայնացված: Մենք պետք է մեր քայլերով ժողովրդին հավատ ներշնչենք, այլապես կունենանք արտագաղթի մեծ հոսք, իսկ Արցախն առանց արցախցիների գոյություն ունենալ չի կարող: Մեր տղաները դրա համար չեն զոհվել: Նրանց պատիվը հենց այսպիսի քայլերով պետք է բարձր պահենք:Գործընթացն, իմ կարծիքով, կունենա իր դրական ազդեցությունը »,- հատկանշել է Ա. Ասրյանը:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ 21-Նիդերլանդներ Մ 21 հանդիպումը

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ Հայաստանից արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Search