Artsakhpress

Հասարակական

ԱԺ նախագահն ընդունել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչներին

Նոյեմբերի 26-ին ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչների հետ։

ԱԺ նախագահն ընդունել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչներին

ԱԺ նախագահն ընդունել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նախքան հանդիպման բուն թեմային անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։
Հանդիպման նպատակն օրերս հասարակական կազմակերպությունների՝ ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինին ուղղված բաց նամակի և նամակի ներքո ստորագրած հասարակական կազմակերպությունների անդամների հասցեին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հնչեցրած վիրավորական արտահայտությունների բողոք- քննարկումն էր։
 
Նոյեմբերի 12-ին 3 տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և հանրային գործիչների ստորագրությամբ հրապարակվել էր բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես նշվում էր խաղաղապահ առաքելության իրականացրած ջանքերի, ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ նախագահի անձնական միջամտության, Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սադրանքների,դրանց հետևանքների և պատժիչ հավելյալ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։
 
Նամակի բովանդակությունը ԱԺ պատգամավոր Մ․ Հակոբյանը 168․ am կայքին տված հարցազրույցում որակել էր որպես պոպուլիստական և բեմականացված գործունեություն, ինչպես նաև ստորագրածներին անվանել էր <<նախագահ Արայիկ Հարությունյանի սեփականություն և իշխանության կողմից դրված կաթսայից կերակրվողներ>>։
 
Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչներն իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել պատգամավորի հնչեցրած վիրավորական, զրպարտիչ արտահայտությունների համար և պահանջել են պատգամավորի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելը։ <<Ես անգամ իմ ծնողների սեփականությունը ինձ չեմ համարում, ուր մեկ ուրիշի սեփականությունը լինեմ։Պատգամավորը, ինչպես հրապարակայնորեն վիրավորանք ու զրպարտանք է ուղղել մեր հասցեին,այնպես էլ թող հրապարակավ ներողություն խնդրի>>, - պնդել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գրիգորյանը։
 
Հանդիպման մասնակիցները գտնում են, որ անձի նկատմամբ զրպարտանքն և վիրավորանքը ժամանակն է քրեականացնելու։
 
Աժ նախագահը շեշտել է ,որ ինքն իրավասու չէ որևէ գնահատական տալու, ուստի առաջարկել է հանդիպում կազմակերպել «Արդարություն» խմբակցության անդամների հետ և առկա խնդրին տալ համապատասխան լուծում։
 
Արթուր Թովմասյանը  հանդուրժողականության, համերաշխության և զսպվածության հորդորներ է տվել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search