Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Աստղաշենի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներն ակտիվորեն շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության ԿՇՎ տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Վազգեն Գրիգորյանը:
«Այս պահին իրականացված է մոտ 70 տների հիմքերի կառուցման աշխատանքներ. դրանցից 25 տների տանիքներն արդեն ծածկված են, անցել ենք ներքին հարդարման աշխատանքներին: Մնացած տների բետոնացման աշխատանքներն ավարտված են: Շինաշխատանքների ընթացքին խանգարող հանգամանքներ չկան, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, սակայն աշխատուժի սակավության խնդիր միշտ էլ ունենում ենք։ Բնակավայրն ունենալու է 210 տնտեսություններ: Կառուցվող տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց», - նշեց Վ. Գրիգորյանը և հավելեց, որ կառուցապատումն իրականացվում է «Կապավոր» ընկերության կողմից: