Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ԳՇ ղեկավար Նիկոլաս Քարթերը կարծում է, որ Ռուսաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում թագավորության համար, քան ծայրահեղական խմբավորումները։
Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ԳՇ ղեկավարը համարում է, որ Ռուսաստանը իրենց համար ավելի մեծ սպառնալիք է, քան ծայրահեղականությունը
«Մենք ապրում ենք ֆենոմենալ փոփոխությունների դարաշրջանում: Ես կարծում եմ, որ աշխարհն այժմ ավելի ու ավելի արագ է փոխվում, քան անցյալ դարի երկու համաշխարհային պատերազմների ժամանակ: Առաջ ինձ թվում էր, թե վտանգը գալիս է ծայրահեղական խմբավորումների կողմից, բայց հետո, երբ 2018 թվականին Սոլսբերիում հարձակում տեղի ունեցավ Սկրիպալների ընտանիքի վրա, պարզ դարձավ, որ Ռուսաստանն է մեր երկրի համար ամենալուրջ վտանգը ներկայացնում»,-ասել է գեներալը: