Artsakhpress

Քաղաքական

Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով:

Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին

Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է բրիտանական BBC-ն:
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրույթով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի իշխանություններին կոչ էր արել հետ տանել Լա Մանշ նեղուցով դեպի Բրիտանիա շարժվող փախստականներին:
 
Մակրոնի խոսքով՝ Բորիս Ջոնսոնի «Սիրելի Էմանուել» վերտառությամբ նամակը անլրջության գագաթնակետն է չորեքշաբթի օրը նեղուցում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ 27 փախստական, դեպի Բրիտանիայի ափերը շարժվելիս, խեղդվել էին ծովում:
 
«Երկու օր առաջ ես լրջորեն եմ խոսել վարչապետ Ջոնսոնի հետ և կշարունակեմ նույն գործելաոճով՝ ինչպես անում եմ բոլոր երկրների և բոլոր առաջնորդների հետ: Անլուրջ մեթոդներն ինձ զարմացնում են: Մեզ մոտ առաջնորդները մեկը մյուսի հետ «Թվիթեր»-ով և հրապարակային նամակներով չեն հաղորդակցվում: Մենք իրազեկիչներ («սուլիչ փչող») չենք: Վե՛րջ տվեք», - «Գարդիան»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը:
 
Բորիս Ջոնսոնի նամակից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը հայտնել է իր բրիտանացի գործընկերոջը՝ Պրիտի Պատելին, որ վերջինի հրավերը կիրակի օրը՝ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը չեղարկվում է:
 
Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները պատրաստվում են հավաքվել Ֆրանսիայի Կալե քաղաքում Էմանուել Մակրոնի հրավերով՝ նեղուցով Ֆրանսիայից դեպի այլ երկրներ պարբերաբար անցնող կամ այդպիսի փորձեր անող փախստականների հետ կապված իրավիճակը քննարկելու նպատակով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search