Artsakhpress

Հասարակական

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

Այսօր` նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, նիստին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար:
 
Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:
 
«Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները և որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում:
 
«Իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,–ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և հավելել,-«ներկայումս ավելի է հասունացել Հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»:
 
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Համաձայն օրակարգի՝ հաստատվեցին 2020թ. համախմբված ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:
 
Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում։
 
«Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ»,– նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:
 
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս ծանր ժամանակահատվածում հայրենիքի զորացման գործում»- ասված է հաղորդագրությունում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search