Artsakhpress

Միջազգային

Ռաիսի. ԱՄՆ-ը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Աֆղանստանում ԴԱԻՇ-ի միջոցով

Թուրքիայի, Թուրքմենստանի և Պակիստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ Իրանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Աֆղանստանում և տարածաշրջանում՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգնությամբ։

Ռաիսի. ԱՄՆ-ը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Աֆղանստանում ԴԱԻՇ-ի միջոցով

Ռաիսի. ԱՄՆ-ը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Աֆղանստանում ԴԱԻՇ-ի միջոցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում  է regionpress.am-ը։
«Թասնիմ» լրատվական գործակալության տարածաշրջանային գրասենյակի հաղորդմամբ, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ով ժամանել է Թուրքմենստան մասնակցելու ՍԾՏՀ գագաթնաժողովին, Թուրքիայի, Թուրքմենստանի և Պակիստանի նախագահների հետ առանձին հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները ձգտում է ապակայունացնել իրավիճակն Աֆղանստանում և տարածաշրջանում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման օգնությամբ»: Այս հանդիպումների ընթացքում նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Աֆղանստանում «ներառական կառավարության ձևավորումը, որը ներկայացնում է ողջ աֆղան ժողովրդին, էթնիկ և քաղաքական խմբերին»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Աֆղանստանում ներառական կառավարության ստեղծմանը, և մենք կարծում ենք, որ աֆղանական հասարակության բոլոր էթնիկ խմբերն ու հատվածները պետք է մասնակցեն Աֆղանստանի ապագային միտված բոլոր ծրագրերին։ Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, իսկ օտարների ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծելու խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։
Ընդգծելով Աֆղանստանի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ասել է. «Իրանում մոտ 4 միլիոն աֆղանցի փախստականների առկայությունը ամերիկյան միջամտության արդյունքն է, և չնայած պատժամիջոցներին ու սահմանափակումներին՝ մենք նրանց որպես եղբայրներ ենք ընդունել»։
Այնուհետև Ռաիսին հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է մնացել հստակ արտահայտված քաղաքականությանը։ «ԴԱԻՇ խմբավորումը (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Այս ահաբեկչական խումբը ստեղծվել է ամերիկացիների կողմից և սպանում է տարածաշրջանում Ամերիկայի շահերի անունից։ Բայց մեր համագործակցությունը համապատասխանում է տարածաշրջանի և Աֆղանստանի անվտանգության շահերին,- եզրափակել է Իրանի նախագահը։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search