Artsakhpress

Միջազգային

Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը

Իրանի և «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովը երկուշաբթի օրը Վիեննայում վերսկսում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները։ 

Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը

Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում  է Panorama.am-ը։
Այս փուլը յոթերորդն է լինելու բանակցային մարաթոնում, որն ամռանն ընդհատվել էր Իրանում անցկացված ընտրությունների պատճառով։
Բանակցողները Կոբուրգ պալատում կհավաքվեն քաղաքական տնօրենների մակարդակով մամուլից փակ դռների հետևում։ Հանդիպումը վարելու է ԵՄ համակարգող Էնրիկե Մորան։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, իրանական նոր պատվիրակությունը՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Ամերիկյան կողմը չի մասնակցում համատեղ հանձնաժողովի նիստին՝ պայմանավորված 2018 թվականին ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, սակայն Վիեննայում միջուկային գործարքի մասնակիցների հետ առանձին խորհրդակցությունների համար պետք է ներկա լինի Իրանում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին։ Մորան պետք է համատեղ հանձնաժողովի երրորդ անդամների միջոցով անուղղակի հաղորդակցություն ապահովի Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև։
Հանդիպումից առաջ իրանական կողմը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում կենտրոնանալ հենց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վրա։ Բաղերին ասել է, որ միջուկային գործարքի հնարավորությունների պատուհանը հավերժ բաց չի մնա, եթե համաձայնագիրը երաշխիքներ չտա, որ Իրանը կշահի դրանից։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Search