Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տարածաշրջանային երկրների միջև հավաքական փոխհամագործակցությունն անվանել է օտար միջամտությունը թույլ չտալու միակ միջոցը:
Տարածաշրջանում օտար միջամտության համար տեղ չպետք է մնա. Ռայիսի
«Աշխարհում ստեղծված ներկա իրավիճակում համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև բազմաթիվ վտանգներ կարող է վերածել հնարավորության, քանի որ տարածաշրջանային երկրների ակտիվ ներկայությամբ օտար երկրների միջամտության համար տեղ չի մնա»,- հավելել է Ռայիսին:
Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել զարգացնելու հարաբերություններն Ուզբեկստանի հետ տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկ արդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարի: