Նոյեմբերի 30-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա օրերի եղանակն Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ մանրամասնելով՝ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կգրանցվի +6… +10, ցերեկը՝ +18… +23 աստիճան։
Դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4֊ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 1-2-ին կդիտվի քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-3-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: