Artsakhpress

Հասարակական

Կոլխոզաշենում զարգացման ծրագրեր են իրականացվում. համայնքը երիտասարդական կենտրոն կունենա

Աշոտ Գաբրիելյանը ԱՀ Ասկերան քաղաքից է, բայց սովորում և աշխատում էր Երևանում:

Կոլխոզաշենում զարգացման ծրագրեր են իրականացվում. համայնքը երիտասարդական կենտրոն կունենա

Կոլխոզաշենում զարգացման ծրագրեր են  իրականացվում. համայնքը երիտասարդական կենտրոն կունենա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի Հրաչյա Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցում անգլերեն է դասավանդում և իր աշակերտների հետ մշակել է համայնքային զարգացման ծրագրեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Գաբրիելյանը նշեց, որ դպրոցի աշակերտների հետ հիմնադրել են «Արցախի Երիտասարդ Քաղաքացիներ» ակումբը, որի շրջանակներում փորձում են համայնքի առջև ծառացած տարբեր խնդիրներին լուծումներ գտնել։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ակումբի շրջանակներում ուսումնասիրում ենք Փոփոխությունների հիման վրա ուսումնառության մոդելը (ՓՀՈւ), որի շրջանակներում էլ մշակել ենք երկու ծրագիր։ Բազմաթիվ հետազոտություններից հետո հասկացանք, որ գյուղը ճանաչելիության խնդիր ունի, որն էլ փորձելու ենք լուծել «ԿոլխոզՔվեսթ» նախագծով։ Սա իրենից ներկայացնում է քվեսթ-խաղ, որի ընթացքում մասնակիցները, տարբեր առաջադրանքներ կատարելով, ծանոթանալու են գյուղի պատմությանը, մշակութային արժեքներին ու բնական ռեսուրներին։ Սա թույլ է տալու մեզ կոտրել գյուղի անվան հետ կապված կարծրատիպերը։ Նշեմ, որ այս ծրագրի համար իրականացրել ենք ֆոնդհայթայթում և, ի ուրախություն մեզ, աշակերտներս կարողացան հավաքել անհրաժեշտ գումարը ընդամենը մեկ ժամում։ ԿոլխոզՔվեսթը նախատեսում ենք իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին և, հաջողության դեպքում, շարունակական բնույթ է կրելու», - ներկայացրեց Ա. Գաբրիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրորդ նախագիծը «Ջանէ» կենտրոնն է, որտեղ գործելու է նախագծերի ինկուբատոր։ ««Ջանէ»-ն, ըստ երևույթին, երիտասարդական կենտրոն է լինելու: Նախատեսում ենք այստեղ հավաքել գյուղի ակտիվ և մոտիվացված երիտասարդներին և միասին լուծումներ տալ տարբեր մարտահրավերների։ Համայնքի գյուղապետարանը մեզ տրամադրել է սենյակ, որն էլ փոխակերպելու ենք երիտասարդական կենտրոնի։ Նախատեսում ենք այստեղ զարգացնել քաղաքացիական կրթությունը, համայնքային ազդեցության ծրագրեր մշակել, ինչպես նաև ապահովել տեղի երիտասարդների ժամանցը ոչ ֆորմալ կրթության միջոցով (գրքի քննարկումներ, ֆիլմերի դիտում, բանախոսների հյուրընկալում և այլն): Կենտրոնի համար մշակել ենք տարբերանշան։ Դեղինով պատկերել ենք Կոլխոզաշենն իր խնդիրներով, իսկ կապույտով` խնդիրներին լուծումներ տալու մեր մոտիվացիան։ Իսկ ինչու «Ջանէ»։ Կոլխոզաշենում այսպես են դիմում ամենաթանկ մարդկանց, իսկ քանի որ այս կենտրոնում ներդնելու ենք մեր ամենաթանկ ժամանակն ու գաղափարները, որոշեցինք կենտրոնը անվանել «Ջանէ»։ Գյուղապետարանի տրամադրած սենյակը, սակայն, ունի վերանորոգման կարիք, և մեզ աջակցություն է պետք, քանի որ անհրաժեշտ են դոնորներ, ովքեր պատրաստ են թե՛ ֆինանսական, թե՛ գույքային ձևով նվիրատվություններ կատարել «Ջանէ» - ի ստեղծման համար։ Խոսքը մեծ գումարների մասին չէ, բայց, առկայության դեպքում, հնարավոր կլինի ևս մեկ ծերացող գյուղի նոր կյանք պարգևել, քանի որ երիտասարդներն են յուրաքանչյուր համայնքի շարժիչ ուժը»,- հավելեց Ա. Գաբրիելյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search