Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Շուշիի շրջանի վարչակազմի դիմումի համաձայն ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդիչների վերականգնման աշխատանքների ժամանակ:
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է tert.am-ը։
«Ռուս խաղաղապահները միջոցառումներ են իրականացնում՝ ապահովելու անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ: էլեկտրահաղորդիչների տվյալ հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, այդ պատճառով վարչակազմից դիմում են ներկայացրել մեր հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել անվտանգությունն իրականացվող աշխատանքների ժամանակ: Ներկա պահին վերականգնվել է մոտ 20 կմ ձգվող էլեկտրահաղորդիչ գծեր, ինչպես նաև ճանապարհային լուսավորության 150 լապտերային սյուն է միացվել գիշերային ժամերին առավել անվտանգ երթևեկության համար»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը: