Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Նախօրեին Ստեփանակերտի Հովհաննես Այվազովսկու անունը կրող փողոցում տեղի է ունեցել մեծ ծովանկարչի կիսանդրու բացման արարողությունը։

Մայրաքաղաքում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Մայրաքաղաքում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ռուսական «Փառքի ծառուղի» նախագծի շրջանակներում։

Կիսանդրու հեղինակն է ռուս քանդակագործ Միխայիլ Սերձյուկովը։ Հուշարձանի բացման պատիվը տրվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա, մայոր Սերգեյ Լազևին և ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանին։

Բնութագրությունը հասանալի չէ

Ս.Լազևը ելույթի իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել կիսանդրու բացման գործում։

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշել է, որ հայը մնում է աշխարհի մշակութային գանձարանին ամենաշատ արժեքները տված ազգը։

Բնութագրությունը հասանալի չէ«Այվազովսկու կտավներում արտացոլված են հայկական խնդիրը, հայ էթնոսի, ազգային հիշողության ցավերը, տառապանքներն ու ցասումը։ Եվ նրա շատ ու շատ կտավներ արտահայտում են այսօրվա մեր իրականությունը»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով`աշխարհին հայտնի Հովհաննես Այվազովսկու անունը, իրավամբ, համարվում է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ«Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, իսկ նրա արվեստը՝ միավորող, մնայուն, համամարդկային։ Հայ ժողովրդի մեծագույն զավակը նրա պարծանքն է ու հպարտությունը։ Այվազովսկու կիսանդրու տեղադրումն Արցախի քաղաքամայր Ստեփանակերտում մեր սիրո ու երախտագիտության առհավատչյան է, մեր հարգանքի ու անկեղծ բարեկամության վկայությունը Ռուսաստանի ու ռուս ժողովրդի նկատմամբ, որի աջակցությունը մենք զգացել ենք բազմիցս»,- նշել է Լ. Գասպարյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Search