Artsakhpress

Միջազգային

Թալիբները «տեղական վեճ» են անվանել իրանցի սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպը

Նիմրոզ նահանգում Աֆղանստանի և Իրանի սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպն այժմ գտնվում է վերահսկողության տակ։

Թալիբները «տեղական վեճ» են անվանել իրանցի սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպը

Թալիբները «տեղական վեճ» են անվանել իրանցի սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է regionpress.am-ը։
Այս մասին հաղորդել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը։
«Աֆղանստանի Նիմրոզ նահանգի Քանգ շրջանի սահմանային տարածքում աֆղան և իրանցի սահմանապահների միջև վեճ է տեղի ունեցել, այժմ իրավիճակը վերահսկվում է», - թվիթերում գրել է թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը:
«Իսլամական էմիրության (ինչպես թալիբներն անվանում են իրենց կառավարությանը) առաջնորդներին հանձնարարվել է կանխել այս թյուրիմացությունը»,- ասել է Մուջահիդը։
Աֆղանստանի Aamaj News լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի կեսօրից հետո դաժան բախումներ են սկսվել թալիբան շարժման զինյալների և իրանցի սահմանապահների միջև:
Հաղորդվել է, որ թալիբներին հաջողվել է սահմանին գրավել իրանական երկու անցակետ։ Իրանի իշխանությունները հերքել են այս տեղեկությունը։ Իր հերթին իրանական «Fars» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ իրանա-աֆղանական սահմանին զինված հակամարտության պատճառ է դարձել «գյուղատնտեսական հողերի շուրջ վիճաբանությունը»։
«Այսօր երեկոյան Աֆղանստանի հետ սահմանին բախում է տեղի ունեցել զինված մարտիկների և իրանցի սահմանապահների միջև, որոնք ստիպված են եղել նահանջել՝ բախվելով արևելյան սահմաններում տեղակայված իրանական ուժերի վճռական պատասխանին», - հաղորդում է իրանական գործակալությունը։
«Հակառակ լուրերի, Իրանի սահմանային կետերից ոչ մեկը չի գրավվել, և սահմանապահների շրջանում զոհեր չկան: Սահմանախախտները հարձակվել են սահմանի երկայնքով գյուղատնտեսական հողերի շուրջ վեճի պատճառով, ինչը արժանացել է սահմանապահների բուռն արձագանքին», - ասվում է «Fars»-ի հայտարարության մեջ: Մինչ այդ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումը տեղի է ունեցել սահմանի թյուրիմացության պատճառով»։
«Վերջին տարիներին Իրանի տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, պատեր են կառուցվել մաքսանենգների և չարագործների դեմ պայքարելու համար։
«Այսօր որոշ իրանցի ֆերմերներ հատել են այդ պատերը, բայց եղել են Իրանի սահմանների ներսում, սակայն այդ պատերի պատճառով »Թալիբան»-ի ուժերը կարծում են, որ իրենց սահմանը խախտվել է»,- այս մասին հայտնել է իրանական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տեղեկացված պաշտոնյային:
«Այդ միջադեպից հետո «Թալիբանի» ուժերը կրակ են բացել իրանցիների ուղղությամբ, ինչին պատասխանել են իրանական զորքերը», - նշվում է «Tasnim»-ի հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search