Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է «աննախադեպ պատժամիջոցներով»

 ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համերաշխ են Ուկրաինայի հետ և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն գործել ընդդեմ Ռուսաստանի։

Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է «աննախադեպ պատժամիջոցներով»

Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է «աննախադեպ պատժամիջոցներով»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է regionpress.am-ը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Կիևի անվտանգության հարցերով համաժողովում։
«Մենք վճռական ենք Մոսկվային ուղղված մեր ուղերձում։
Եթե նրանք քայլեր ձեռնարկեն Ուկրաինայում վիճակն ապակայունացնելու համար և օգտագործեն իրենց ուժերը Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, ապա պատասխանը կլինի շատ լուրջ՝ կձեռնարկվեն տնտեսական և այլ պատժամիջոցներ, որոնք նախկինում չեն եղել», - ասել է նա:
Պատասխանելով Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հեռանկարների մասին հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մատնանշել է, որ երկիրը «ուղի է հարթում իր համար դեպի ՆԱՏՕ և ԵՄ»։
«Դա պահանջում է նրա խորը և ակտիվ բարեփոխումները տնտեսության, դատական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարում»,- պարզաբանել է նա։ Պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ը կարող է աջակցող դեր խաղալ Դոնբասի հակամարտության կարգավորման գործում՝ համագործակցելով Կիևի հետ վերաինտեգրման ուղղությամբ նրա հետագա առաջընթացի հարցում։
«Մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է աջակցող դեր խաղալ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում, ինչպես դա արեցինք 2014-2016 թվականներին, երբ մենք փոփոխեցինք նորմանդական ձևաչափը (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա - ՏԱՍՍ-ի նշումը) աշխատելով Կիևի հետ զուգահեռ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես եք տեսնում Դոնբասի ապագան, ինչպես եք նախատեսում վերաինտեգրել նրա բնակչությանը և ինչպես եք կազմակերպելու հարաբերությունները»,- ասել է նա։
Խոսելով հակամարտության կարգավորման ուղիների մասին՝ Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է մինսկյան համաձայնագրերին, սակայն կարծիք է հայտնել, որ «բանակցությունները փակուղում են։
Նա հայտարարել է, որ «Մինսկի» համաձայնագրերի շատ կետեր չեն կատարվել՝ նշելով, որ այս փաստաթղթում «սատանան մանրամասների մեջ է»։ Նրա կարծիքով, Դոնբասի հարցը պետք է քննարկվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ներսում։ Ի թիվս այլ թեմաների, Նուլանդն անդրադարձել է նաև Բելառուսի հարցին՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ են կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ։
Այժմ, նրա խոսքով, միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով «Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հնարավորություն» է փնտրում։ Հիշեցնենք, նախկինում Նուլանդը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականն էր։
2013 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի հունվար Նուլանդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում զբաղվել է, մասնավորապես, հետխորհրդային երկրներին վերաբերող հարցերով։
2014 թվականին Կիևում զանգվածային ցույցերի ժամանակ, որոնք ի վերջո հանգեցրին ուկրաինացի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնից հեռացմանը, Նուլանդը արևմտյան պաշտոնյաներից մեկն էր, ով հրապարակավ աջակցում էր ցուցարարներին։ Նա վերջին անգամ Ուկրաինա էր այցելել այս տարվա մայիսին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ միասին։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search