Մարտակերտի շրջանի 2022 թ․ համայնքային բյուջեի սեփական եկամուտները, կկազմեն 109 մլն 640 հազ, որը 2021թ․ համեմատ պակաս է 959 հազ դրամով՝ պայմանավորված թշնամու տիրապետության տակ մնացած վարելահողերի, անասնագլխաքանակի պակասման և ռիսկային գոտում գտնվող հողահանդակների չմշակման հետ։
Մարտակերտի շրջանի 2022 թ․-ի համայնքային բյուջեի ծախսային մասը կկազմի ավելի քան 457 մլն ՀՀ դրամ. վարչակազմի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստում հատարարել է շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, որտեղ քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը: Պաշտոնիայի խոսքով՝ շրջանի 2022թ․ բյուջեի ծախսային մասը կկազմի 457 մլն 365 հազ դրամ։