Artsakhpress

Քաղաքական

Պետական կառավարման բարձրագույն մարմիններում նախատեսվող ծախսերի ավելացումը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2022 թվականի բյուջեն պլանավորվել է 883 մլն 737 հազ ՀՀ դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ աճել է 120 մլն ՀՀ դրամով՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ և աշխատավարձային ֆոնդի բնականոն աճով:

Պետական կառավարման բարձրագույն մարմիններում նախատեսվող ծախսերի ավելացումը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ

Պետական կառավարման բարձրագույն մարմիններում նախատեսվող ծախսերի ավելացումը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հատարարվել է ԱՀ Ազգային ժողովի նիստում, որտեղ քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

2022թ. պետական բյուջեով խորհրդարանին նախատեսված հատկացումները կկազմեն 779 մլն 603,6 հազ ՀՀ դրամ։ Համեմատական աճը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ և պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:

Իսկ ԱՀ պետնախարարի աշխատակազմի 2022թ․ պահպանման ծախսերը նախատեսվում են 224մլն 478 հազ ՀՀ դրամ։ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը նախատեսվում է 341 մլն 918 հազ ՀՀ դրամ, ինչը 2021 թ. համեմատ շուրջ 12 մլն 567 հազ ՀՀ դրամով ավել կլինի:

Ծախսերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձային ֆոնդի աճով: Ընդ որում՝ կառավարչության հաստիքների օպտիմալացման շնորհիվ վերոնշյալ ավելացումը նախատեսվածից քիչ է կատարվել: Մնացած ծախսային հոդվածներում փոփոխություն չի եղել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search