Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք հորդորում ենք նրանց (խմբ. – Հայաստանին և Ադրբեջանին) առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող են բոլորս, այդ թվում և Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի»,- ասել է Բլինկենը:
Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»:
Շվեդիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը չի բացառել Ստոկհոլմում Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար

Արդյո՞ք Ադրբեջանն իրավունք ունի վերահսկել տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Search