Artsakhpress

Հասարակական

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում դեկտեմբերի 2-ին կատարվել է Արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողի հուղարկավորության եկեղեցու կարգը։

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, 44–օրյա պատերազմում նահատակված և մեկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին և ներկաներին.
«Այսօր հավաքվել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ դեպի հավերժություն ճանապարհելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինվորների նվիրական մասունքների առջև խոնարհում ենք բերում նրանց լուսավոր հիշատակին, հիշում նրանց արիությունն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերհիշում ենք արցախյան պատերազմի ողբերգական իրադարձությունները, մեր ողջ պատմության ընթացքում մեզ պատուհասած աղետներն ու արհավիրքները, գոտեպնդվում փորձություններին դիմակայելու մեր ժողովրդի զավակների զորեղ կամքով, աննկուն տոկունությամբ ու վճռականությամբ։
Պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանավոր որդիներ պարգևած, սնած ու դաստիարակած ծնողներին։ Սուրբ Հոգու մխիթարությունն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զավակ և կամ հարազատ կորցրած սգացյալ ընտանիքներին, որոնք անասելի ցավ կրեցին. ցավ ու կորուստ, որ ամենքինս է:
Սիրելիներ, հայրենիքին իր կյանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ հաղթանակող է։ Ռազմի դաշտում մեր սիրեցյալ զավակները ուժ առան, զորացան Վարդանանց հերոսամարտի՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» կարգախոսով։ Այդ ոգով ու գիտակցությամբ նրանք վկայեցին իրենց սերն ու նվիրումը առ հայրենին և իրենց հեղած արյամբ նվիրագործեցին որդիական հավատարմությունն ու նախանձախնդրությունը հանդեպ հարազատ ժողովուրդն ու արժեքները։ Մեր քաջարի զինվորների անօրինակ սխրագործությունները արձանագրված են մեր նորօրյա պատմության էջերում և ոգեշնչող պիտի լինեն ապագա սերունդների համար՝ ապրելու առ Աստված, առ ազգն ու հայրենին նույն սիրով ու նվիրումով։
Մենք ամենքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդեպ, ովքեր, համաձայն պատմահայր Խորենացու խոսքերի, «մահկանացու ծնվելով անմահ հիշատակ թողեցին»:
Մենք ամենքս պարտք ունենք նրանց անմահ հիշատակի առջև՝ իրագործելու նրանց երազները, ապահով, շեն ու բարօր դարձնելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, որի պաշտպանության համար նրանք իրենց կյանքն ընծայեցին։
Մենք հավատում ենք, որ մեր սիրելի զավակները երկնքում պիտի արժանանան Տիրոջ տեսությանը, երկնային լույսերի ու փառքի մեջ հավիտյան ապրելու երանությանը, և նրանց համար պիտի հնչի մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34)։
Աղոթական այս պահին, սիրելիներ, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջը, որ հանգստություն ու խաղաղություն պարգևի Իր հավատարիմ ծառաների հոգիներին և մխիթարություն ու սփոփանք՝ նրանց ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Հայցենք, որ մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում զորացնի մեր ժողովրդին հույսով, հավատով ու սիրով` ծանր փորձությանը համբերությամբ և տոկունությամբ դիմակայելու, ցավն ու նեղությունները քաջաբար հաղթահարելու և ամեն ջանք ներդնելու մեր հայրենիքի պաշտպանության և զորացման կենսական առաքելության մեջ:
Թող երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո ապահով ու անվտանգ պահի Հայոց բանակի քաջազուն զորականներին և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:
Հանգչեք խաղաղությամբ անմահ նահատակներ, մեր ժողովրդի սիրելի զավակներ։
Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին, այսօր և միշտ և հավիտյանս.ամեն»։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search