Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները ավելացել են

Մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը:

Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները ավելացել են

Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները ավելացել են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նիստին հրավիրված էին նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, նախարարության համակարգի գիտական կենտրոնների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ  սերմարտադրող ֆերմերներ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից:

Կոլեգիայի օրակարգային հարցը վերաբերում էր ՀՀ-ում սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքին, արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին, որի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

Բացելով նիստը` կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը նշեց, որ սկսած 2010 թվականից նախարարության նախաձեռնությամբ սերմնաբուծության եւ սերմնարտադրության ոլորտում պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությամբ  իրականացվել են ծրագրեր, որոնց արդյունքում այդ 4-5 տարիների ընթացքում ակնհայտ ձեռքբերումներ են գրանցվել` նպաստելով հանրապետությունում հացահատիկային եւ կերային մշակաբույսերի ցանքատարածութ­յուն­ների, արտադրության ծավալների ավելացմանը եւ ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:

Իր զեկույցում հանգամանորեն անդրադառնալով այդ  ծրագրերի արդյունքներին` Սամվել Գալստյանը մասնավորապես նշեց, որ  ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 32  %-ից ավելացել է` 2014 թվականին կազմելով շուրջ 51%, իսկ ներկրված բարձր վերարտադրության սերմա­ցուների բազ­մացմամբ աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկի 70-75 % սոր­տաթարմացվել է:

Զեկույցի համաձայն` 2010 թվականին հացահատիկ եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են 28.1 հազար հեկտարով եւ կազմել 185.7 հազար հա,  իսկ համա­խառն բերքն ավելացել է 80.9 %-ով` կազմելով 590.5 հազար տոննա: Մասնավորապես 2010 թվականին ցորենի ընդհանուր ցանքատարածություններ կազմել են 87.6 հազար հա, համախառն բերքը` 183.5 հազար տոննա, իսկ 2014 թվականին` ընդ­հանուր ցանքատարածությունը կազմել է` 106.3 հազար հա, ցորենի համախառն բերքը ավելացել է 84.3 %-ով` կազմելով 338.2 հազար տոննա: Գարու ընդհանուր ցանքատարածությունները 2010 թվականին կազմել են` 61.2 հազար հա, համախառն բերքը` 118.6 հազար տոննա, իսկ 2014 թվականին` ընդհանուր ցանքատարածությունները կազմել է` 67.6 հազար հա, գարու համախառն բերքը կազմել է 200.5 հազար տոննա` ավելանալով 67.6 %-ով:

Հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերի (մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի տրամադրում, սերմացուների գների եւ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում) իրականացման արդյունքում 2014 թվականին բուսաբուծության ընդհանուր ցանքատարածությունները` 2010 թվականի համեմատությամբ ավելացել են 49.2 հազար հեկտարով կամ շուրջ 17 %-ով: 2015 թվականի կանխատեսումներով ցանքատարածությունները կավելանան 14.5-15.5 հազար հեկտարով:

Լսելով եւ քննարկելով զեկույցը` կոլեգիան  դրական գնահատեց իրականացված ծրագիրը եւ առաջարկեց, որպեսզի ծրագիրն այսուհետ նույնպես շարունակվի:

Կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը հանձնարարեց պատասխանատուներին իրականացնել համապատասխան աշխատանքներ` ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ` հաշվի առնելով առանձին հարցերի վերաբերյալ կոլեգիայի անդամների հնչեցրած առաջարկությունները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search