Artsakhpress

Հասարակական

Արցախում տրվել է «Կիրակնօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի  Աստվածամոր Սուրբ  Հովանի Մայր տաճարում տրվել է եկեղեցուն կից «Կիրակնօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը։

Արցախում տրվել է «Կիրակնօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը

Արցախում տրվել է «Կիրակնօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանն ասաց, որ Կիրակնօրյա դպրոցի բացման նպատակները լայն ընդգրկություն ունեն։ Մեր հիմնական խնդիրը հոգևոր դաստիարակությամբ ու ազգային-եկեղեցական ավանդույթների հիման վրա հայ քրիստոնեական արժեհամակարգը մատաղ սենդին փոխանցելն է:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ծրագրում ընդգրկվել են 8-12 տարեկան 60-ից ավելի երեխաներ։ Սկզբնական փուլում նրանք կսովորեն նկարչություն, երաժշտություն, և կստանան հոգևոր դաստիարակություն։ Քանի որ մինչև դեկտեմբերի 24-ը հանրապետությունում կարանտին է հայտարարված,  իսկ մեզ համար մեր երեխաների առողջությունը շատ թանկ է և չենք ուզում վտանգել այն, այդ իսկ պատճառով կիրակնօրյա դպրոցի դասընթացները կմեկնարկեն գալիք տարվա հունվար ամսից»,- նշել է Տեր Ներսես քահանան՝ տեղեկացնելով, որ այսօր «Կիրակնօրյա դպրոց»  ծրագրի մեկնարկը տրվել է նաև Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու երիցատանը։
 
 ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ողջունել է կիրակնօրյա դպրոցների բացումը և նշել, որ մեր հայացքները դեպի Աստված ուղղելով  միայն կարող ենք ունենալ ապագայի հիանալի տեսլական։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Search