Artsakhpress

Մշակույթ

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ. ահաբեկման նոր ձևեր հայ համայնքի նկատմամբ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ 2021 թվականին կրոնական ազատության պայմանները Թուրքիայում շարունակում են մնալ վատ՝ հաշվի առնելով թուրքական կառավարության գործողությունները և հռետորաբանությունը, ինչը շարունակում է խթանել կրոնական փոքրամասնությունների համար քաղաքական թշնամական միջավայրի ստեղծումը:

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ. ահաբեկման նոր ձևեր հայ համայնքի նկատմամբ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ. ահաբեկման նոր ձևեր հայ համայնքի նկատմամբ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, նվում է, որ Թուրքիայի կառավարությունը քիչ բան է արել տարիներ շարունակ հետևողականորեն բարձրացված կրոնական ազատության հիմնախնդիրները լուծելու համար:

«Կառավարության հանդուրժողականությունն ատելության խոսքի և բռնության գործողությունների նկատմամբ խթանել են ահաբեկման նոր ձևերը Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ:

Թուրքիայի կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին: 1923-ին Լոզանի պայմանագրից հետո, թուրքական կառավարությունը
ոչ մահմեդական փոքրամասնությունների հավասար իրավունքները մեկնաբանել է այնպես, որ դա
կիրառելի է միայն հայ առաքելական, հույն ուղղափառ և հրեական համայնքների համար, սակայն առանց իրավական կարգավիճակի տրամադրման»,-ասվում է զեկույցում:

Նշվում է նաև, որ 2013 թվականից թուրքական կառավարությունը արգելափակել է
կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների՝ խորհրդի նոր անդամներ ընտրելու իրավունքը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում տեղ ունեն վանդալիզմի և ատելության խոսքի գործողություններ՝ ներառյալ լեզվական արտահայտություններն օգտագործվում է բռնություն հրահրելու համար՝ կասկածի տակ դնելով համայնքի՝ այդ երկրում ապրելու իրավունքները, մահվան սպառնալիքները,
պետական պաշտոնյաների հռետորաբանությունը՝ ուղղված կրոնականներին
փոքրամասնությունների համայնքներին:

«Հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են մնալ վտանգի տակ. 2021 թվականի սկզբին Սուրբ Թորոս հայկական եկեղեցին Քյութահայում քանդվել է, երբ անցել է անհայտ անձի սեփականության ներքո՝ չնայած նրան, որ ունեցել է պահպանվող օբյեկտի կարգավիճակ: Օգոստոսին բուլդոզերներն ավիրել են Վանի նահանգում հայկական գերեզմանատունը»,-ասվում է զեկույցում:

Նշվում է նաև, որ թուրքական կառավարությունը հաճախ չի կարողանում դադարեցնել շինարարական ծրագրերը, որոնք սպառնում են գերեզմանատներին, օրինակ՝ 2021 թվականի մարտին ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանական հարցում է ներկայացրել, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել պետական բանկի շինարարությունն Անկարայի պատմական կենտրոնում՝ հայկական գերեզմանատան տեղում:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թվականի ապրիլին ի պատասխան Փայլանի դիմումի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ պատգամավոր Յումիթ Օզդագը սպառնացել է. «Դուք նույնպես կունենաք Թալեաթ փաշայի (Հայոց ցեղասպանության ճարտարապետ՝ զեկույցի հեղինակներ) փորձը»:

«Իսկապես, որ COVID-19 համավարակը և 2020 թվականի նոյեմբերի հակամարտությունը
Լեռնային Ղարաբաղում դարձել են հակահայկական դավադրությունների ու մեղադրանքների, ինչպես նաև հակահայկական բողոքի ակցիաների պատճառ»,-եզրափակել են զեկույցի հեղինակները:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search